Սթիվ Ջոբսը 1984թ. երբ ստեղծեց իր առաջին փոքրածավալ սարքը և պետք է տաներ ցուցադրության, այն տեղափոխեց պարկով: Նա այդ ցուցադրությունը վերածեց շոուի…Երբ նա պարկից հանեց սարքը ապա լսվեց համակարգչի խոսքը. <>:
Ես այս պատմությունը հիշեցի <>'ԲՀԿ-ի, ՀԱԿԿ-ի, ՀՅԴ-ի և <> կալբասնոցի մակարդակի հանդիպումներից հետո…Նրանք հավանաբար ապրիլի 28-ին կասեն. <>…
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Իվանիշվիլին ուր' Ծառուկյանն ուր պարոն առաջին նախագահ?...Կամ ինչ փոխվեց Վրաստանում իվանիշվիլիների, մարգվելաշվիլիների իշխանության գալուց հետո?...Որևէ էական բան փոխվեց, բացի անձնական վրիժառության մի քանի հաշվեհարդարներից?…Ինչ փոխվեց հասարակ վրացու կյանքում?...Սահակաշվիլին աչքիս լույսը չէ, Վրաստանում էլ խորհրդային տարիներին եմ եղել, սակայն ըստ ականատեսների, ըստ վրաստանաբնակ հայերի նկարագրության այնտեղ իրավիճակն ավելի շատ վատացել է քան բարելավվել…Իսկ հիմա էլ ինչպես սպասվում էր, նույն Իվանիշվիլին և Մարգվելաշվիլին իրար կոկորդ են կրծում: Այնպես որ, Ծառուկյանը' Ծառուկյանն է, Քոչարյանը' Քոչարյանը, կալբասնոցի քառյակի մասին էլ գիտեք բոլորդ…
< էլ սովորական եփած երշիկ է, շատ եփած ու արդեն անհամ և ժամկետանց…
Ակամա հիշեցի նաև Սոմերսեթ Մոեմի ասածը. <>: Իսկ այդ քառյակի հանդիպումներում առայժմ ոչ իմաստ կա ոչ էլ ներդաշնակություն…Ընդամենը նրանց վարչապետի պաշտոնն է պետք և իշխանություններին ամեն գնով վատաբանելը, նույնիսկ այս լարված, հակասական, միջազգային պայթունավտանգ իրավիճակում:
Հիշե’ք, նրանց, ովքեր մեկ կամ երկու անգամ չեն օգտվում հնարավորություններից, շատ հազվադեպ է լինում, որ հետո այդ հնարավորությունը տան…
Դուք բոլորդ արդեն վաղուց սպառել եք ձեր հնարավորությունների լիմիտը պարոնայք…

 

 

Ռոբերտ Մելքոնյան