Ուզում եմ պաշտոնապես հայտարարել բոլոր նրանց, ով կարծում է, թե Ղարաբաղի խնդիրը դույզն ինչ նման է Ղրիմի խնդրին...
Այդ թվոմ եւ Զորի Բալայանին;
ա/.Ղրիմը մեկ շաբաթում առանց արյուն, առանց իր լավագույն տղաների հեռացման, առանց կորուստ, առանց մութ ու ցուրտ տարիների.
Անկախացավ... նրան ճանաչեց Ռուսատանը, հետո <որոշեց>, որ <վերցնում> է այն:
Փաթաթեց այն թղթի մեջ ու վերցրեց:
բ/.Առաջին կետն առ ոչինչ է նրա դիմաց, ինչ հիմա կասեմ:
Եթե որեւէ մեկի մտքով անցի, թե պաշտոնապես կարելի է <դիմել> Ռուսաստանին, որ Ղարաբաղը մտնի նրա կազմի մեջ, ապա դա
-Ոչ միայն դավաճանություն, այլեւ' ուղիղ գծով պատերազմ է' հենց այդ պահից սկսած:
Ինչն էլ սպառնալիք է դժվար ձեռք բերված այն ստատուս-քվոյի, որն այսքան ժամանակ մեզ եւ միջազգային հանրությանը հաջողվել է պահպանել:
Նման առաջարկն, ի դեպ, ձեռնտու է Ռուսաստանին ոչ թե որ' նա շատ է ուզում <վերցնել> Ղարաբաղն իր կազմի մեջ:
Երբե'ք:
Երբե'ք, միամիտ չլինեք այդչափ:
Նրա համար դա ցանկալի է, որովհետեւ իր համար ցանկալի են Ադրբեջանի սիրուն-թրքոտ /թուրքի/ աչքերը:
Ցանկալի է, որպեսզի այդով Ադրբեջանը վերցնի իր կուռացիայի տակ:
Որպեսզի Ադրբեջանին նոր բազար պարտադրի:
Ուրիշ' ոչինչ:
Հ.Գ. Ուշադի~ր եղեք, հայե'ր... գեթ մեկ անգամ:
Գեթ այս դարասկզբին... առջեւում 15 թիվն է' Ցեղասպանության հարյուր ամյակը..
Խելոք ազգերը սովորում են այլոց սխալների վրա...
Մերը մեզ' մինչեւ վիզ հերիք է:
Կարմեն Դավթյան