Արա, մարդ զզվում ա արդեն մեքենա քշելուց. անհամար տուգանքներ մուծելուց թալանվում ենք: Գիծը թեթև տրորում ես' 10.000 դրամ տուգանք ա, էլ չեմ ասում 40.000, 50.000 հազար դրամանոց տուգանքները: Ամեն մետրի վրա արագաչափեր ու տեսախցիկներ են, մարդիկ լարվում են մեքենա վարելիս: Դիմացը նայելու փոխարեն, անընդհատ սպիդոմետրին պետք է նայենք, որ 60-ի փոխարեն հանկարծ 61-62 չվարենք:

Կամ ինչի պետք ա տենց մեծ տուգանքներ լինեն, երբ մարդկանց մեծ մասի աշխատավարձը ընդամենը 50.000-150.000 դրամ է, այսինքն աշխատավարձը համարժեք է տուգանքներին:

Հ.Գ Խոսում են եվրոպական ստանդարտներից, ասա եվրոպական ստանդարտներին համապատասխան աշխատավարձ վճարեք, նոր տենց գներ սահմանեք տուգանելիս: Մեզ մոտ տուգանքները պետք է լինեն 100-500 դրամ, որպեսզի մեր բնակիչները իրենց չնչին աշխատավարձերով կարողանան նաև մնացած տուգանքներն ու վարձերը վճարեն և դրանից հետո էլ կարողանան ապրել:

100-500-ը լավ միտք է, խորհուրդ կտամ մտածել դրա շուրջ կամ առավելագույնը 1000: Ճ

Էդ դեպքում գուցե ժողովրդին հասկանաք:

 

 

Արամ Դավթյան