Պուտինին թվում է, թե ինքը շատ լավ քողարկված քաղաքական քայլեր է կատարում դեպի իր իրական նպատակը: Իսկ նրա առաջնային իրական նպատակն այսօր դե ֆակտո Ղրիմը Ռուսաստանին միացնելն է եւ Սեւ ծովում վերջինիս ազդեցությունը գոնե թուրքականին հավասացնելն է: Ղրիմի գործում հաջողության հասնելուց հետո, պարզ երեւում է, որ Պուտինն իր վարչախմբով զբաղվելու է Ուկրաինայի կյանքը բարդացնել՝ նրա արեւելյան շրջաններում մշտապես անկայունություններ հրահրելով: Սա տեղայնական մակարդակով: Իսկ աշխարհաքաղաքական առումով՝ աշխարհին ցույց տալն է, որ Ռուսաստանը, թեկուզ աղքատ ու հանցագործությունների մեջ թաղված, բայց միջազգային մակարդակի խաղացող է, քանի որ տիրապետում է միջուկային զենքի, որը, եթե նույնիսկ չկարողանա հասցնել իր հակառակորդների տարածքները, ապա կարող է պայթեցնել սեփական լայնարձակ տարածքներում եւ դրա հետեւանքը կլինի նույնը՝ երկրագունդի վրա կյանքը կանգ կառնի հաշված րոպեների ընթացքում: Սա բացահայտ շանտաժ է եւ հիշեցնում է գժի մասին հին ու հայտնի անեկդոտը:

 

Երանջիկ Աբգարյան