Մարտի 3-ին Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ համայնքի ղեկավար Հիքմեթ Ջավադովը հայտարարել է, որ այստեղ ապրող ադրբեջանցիները Ուկրաինան համարում են իրենց հայրենիքը և մինչև վերջ պատրաստ են կռվել ու պայքարել երկրի տարածքային ամբողջականության համար: «Բոլորին հայտնի է, որ ռուսական զորքերը մտել են Ղրիմ: Սա ինչպես բոլորին, այնպես էլ մեզ լրջորեն անհանգստացնում է: Այս օկուպացիան ոչ մի կերպ չի կարելի ազգին օգնություն համարել: Ինչպես ասում են, ամեն ինչ իր անունն ունի: Սրա անունը օկուպացիա է», - ասել է Ջավադովը: Իսկ Կիևում ապրող և աշխատող Սամիր Թալիշխանովն ասել է, որ երկրի ադրբեջանցիների 80-90 տոկոսը պատրաստ են պատերազմելու օկուպանտների դեմ, եթե այդպիսի պահանջ առաջանա: Փաստորեն Ադրբեջանը տարբեր համայնքների ղեկավարների միջոցով փորձում է խառնվել կոնֆլիկտին, քանի որ դժվար թե Ջավադովն առանց Բաքվի «դաբրոյի» այսպիսի պատասխանատու հայտարարություն հնչեցներ:

 

Սարգիս Ասատրյան