Պայթեցրել են Ադրբեջանի ընդդիմադիր ԱԺՃ կուսակցության գրասենյակը։ Նման քայլը հնարավոր է հանգեցնի ժողովրդական դժգոհությունների նոր ալիքի՝ հատկապես հաշվի առնելով աշխարհում ներկայումս տիրող ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝ Ուկրաինայի նախադեպը։ Կա նաև մեդալի հակառակ կողմը. իշխանությունը կարող է պայթյունը վերագրել գազի հետ կապված խնդրին կամ էլ բարդել քավության նոխազ դարձած մի անհատի վրա, գործը փակել։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը։
Անի Մարգարյանի բլոգ