Սոցիալական կայքերը մեզ մոտ առաջացրեցին ոչ միայն կախվածություն ինտերնետից, ոչ միայն մենք իմացանք' ինչ է ֆոտոսեսիան, պարոլն ու լոգինը, այլ նաև մեր կյանք մտավ սոցիալական սերն ու դրան հաջորդող բավականին հաջող ամուսնությունները: Երեկ ընկերուհիներիցս մեկը խոստովանեց, որ իր ամուսնու հետ ծանոթացել են ինտերնետում ու խոստովանությանը հաջորդեց խնդրանք' ոչ մեկին չասես դրա մասին , մերոնք չգիտեն: Հարց' ինչից ենք մենք ամաչում կամ ինչից ենք վախում, արդյոք ամոթ է ծանոթանալ ինտերնետում և ամուսնանալ սոցիալական կայքի ընկերոջդ հետ ու ունենալ բալիկներ, երջանիկ լինել: Հաստատ Ձեր շրջապատում էլ կլինեն մարդիկ, ովքեր ամուսնացել են ինտերնետի միջոցով, Հայաստանում, թե Հայաստանից դուրս, թե մեկը Հայաստանում, մյուսը' Ամերիկայում:
Ու նրանց մեծամասնությունը թաքցնում է դա, իսկ շատերը այդ երևույթին նայում են այսպես, լավ հա իրանց բախտը բերելա, խոմ իմը չի բերի:
Շատերը ոգևորված հաջողակ օդնոկլասսնիկյան ու ֆեյսբուքյան ամուսնություններից, հավատով եմ լցվում, մեկի հետ ծանոթանալիս հասկանում են, որ դա այն միակն է, ում իրենք փնտրում էին, սիրահարվում են, ընկնում երազանքների գիրկը , հասնում ՅՈԹԵՐՈՐԴ երկինք, բայց երբ արդեն իջնելու ժամանակն է լինում, հասկանում են, որ իրենց խաբել են: Իմ կարծիքով, կապ չունի' ում հետ, որտեղ ես ծանոթացել, նույն հիասթափություններն ու հրճվանքները կան նաև բուհերում, գրասենյակներում, առօրյա կյանքում: Նույն հաջողությամբ կարելի է երկորդ կեսին գտնել կաֆեում, փողոցում, ծանոթի տանը կամ էլ պարզապես համերգի ժամանակ: Կանոները նույն են, պահելաձևն ու ծանոթացման էթիկան' նույնպես: Հա իհարկե, ինտերտում դուք առանց բարդույթների եք, հաճախ ֆոտոշոփված նկարներով, հաճախ Ձեր երազածի տեղը Ձեզ դրած, բայց մեկ է'գալու է մի օր, երբ Ձեզ կտեսնեն իրականում' առանց ֆոտոշոփի, ու Ձեզ հետ իրական զրույցի ժամանակ կհասկանան, որ ոչ մեկ կողքից չկա, որ հուշի, այո ասել, թե' ոչ:
Իսկ ինչ վերաբերվում է նրանց, ովքեր ունեցել են սոցիալական ամուսնություններ, թաքցնելը նրանց համար ունի իր պատճառները
Մեր ծնողների մեծամասնությունը դեռ չի ընդունում ինտերնետն ու դրա գոյությունը մեր համադասարանական կյանքում
Մարդկանց մոտ կա դեռ օլայն կարծրատիպեր
Բավականին ցածր ռեյտինգ ունեցող օդնոկլասսնիկին փոխարինելու եկած Ֆեյսբուքը ստվեր է գցել հին ու բարի համադասարանական ավանդույթների վրա
Մենք ինքներս դեռ պատարստ չենք ընդունել, որ սոցիալական մեր իսկ սեփական ամուսնությունը դա վատ բան չէ, դա արդեն պատահել է ու եթե Դուք երջանիկ եք, ապա դա ամոթ չէ, այլ ողջունելի: