Ագաթա Քրիստին ճանաչվել է երբևէ լավագույն դետեկտիվ գրողը հաղթելով Արթուր Քոնան Դոյլին: Դետեկտիվ գրողների ասոցիացիան Քրիստիին ճանաչել են 60-րդ տարեդարձի գլխավոր (թոփ) գրող: Քվեարկությունը տեղի է ունեցել նոյեմբերին Լոնդոնի Charing Cross գրախանութում:


Էրքյուլ, Պուարո"Ռոջեր Աքրոյդի սպանությունը" գիրքը ճանաչվել է լավագույն նովելը: Ընտրությանը մասնակցել են ասոսիացիայի անդամները, իսկ Արթուր Քոնան Դոյլը հաղթել է "լավագույն դետեկտիվ ֆիլմ-սերիալ" անվանակարգում:

Ռոջեր Աքրոյդի սպանություն գիրքը պատմում է այն մասին, որ խուզարկու Էրքյուլ Պուարոն հետաքննում է Միսիս Ֆերարի մահը: Նրա նոր սեր Ռոջեր Աքրոյդն էլ շուտով սպանված է գտնվում և կասկածյալները սկսում են ավելանալ:


Գիրքը Քրիստիի ամենից ճանաչված ու վիճելի նովելներից մեկն է, որովհետև շրջադարձ ավարտ է ունենում, որը մեծ ազդեցություն է թողնում կրիմինալ ժանրում:


Հայտարարելուց առաջ, ընտրողները քննարկեցին ճիշտ ընտրություն կատարել: Բերրի, Ֆորշոուն, Զո Շարպը, Դեվիդ Ստյուարտ Դեվիսը, և Բելինդա Բաուերը քննարկեցին արդյունքները միջոցառման ժամանակ դետեկտիվ գրքերի սիրահարների ու անդամների հետ:
Էլիշըն Ջոզեֆը, դետեկտիվ գրողների միության նախագահը, ով նաև նովելիստ է միջոցառման ավարտից հետո նա ասել է.


Դա շատ հետաքրքրաշարժ տեսքով ձևավորված ցուցակ էր սկսած Էլմոր Լեոնարդից մինչև Կոնան Դոյլը: Բայց փաստ է այն, որ մեր ժանրը շարունակում է պոպուլյար մնալ, որովհետև դա երկար և հարուստ պատմություն ունի և մեր հաղթողները արտացոլում են դա:


- Ագաթա Քրիստին ևս մեկ անգամ հաղթեց, բայց երկու մրցանակ, լավագույն հեղինակ և լավագույն նովել անվանակարգում: Նրա էլեգանտ ճշգրտության և տեղի զգացմամբ նա դեռ մեր ամենից պոպուլյար դետեկտիվ հեղինակն է:


Լավագույն սերիաների ցուցակում մենք գտել ենք Շեռլոկ Հոլմսին, էլ ուրիշ ում կարող էինք նշել? Հոլմս-Ուոթսոն զույգը անպարտելի է և հետաքրքիր, քանի-որ շատերը նրանց շնորհիվ են, որ ամեն խնդիրների առջև դնում են երկու հերոսի: