Միշտ կասկածել եմ նախընտրական շրջանում վարկանիշային հեռախոսային հարցումների ճշգրտությանը, չնայած ինքս եմ արել նաև կազմակերպել նման հարցումներ: Եվ դրա պատճառը մարդկանց վախն է այդ հարցումների առումով, և կյանքն ապացուցեց, որ կասկածներս անհիմն չեն եղել: Մալաթիայում նման մի հարցումից հետո ՍՍ-ի պոտենցիալ չընտրողներից մեկի տվյալները հայտնվել են գործող նախագահի նախընտրական շտաբում, և այնտեղ սկսել են մշակել հանդուգն ընտրողին (ՉԻ): Կարող էին լինել նաև ուրիշները, բայց միայն այդ մեկն է տեղեկությունը բացահայտելու ռիսկ արել: Սա իհարկե հերթական անգամ կանվանեն արջի ծառայություն, բայց հենց նման ծառայությունների վրա են հիմնված ընտրությունների վերջնական արդյունքները՝ դեպի ապահով հայաստան…