Թուլացած մարմինս ասես ծանրացրել է կոպերս,գամել աթոռին,կախել գլուխս և ստիպում է մտածել ՝

-Ծխախոտս վառեմ ՝

-Ուժեղ է այն մարդը և պարզապես մարդ է այն մարդը,ով չի մոռանա երբեք իր անցած օրերը:Չլինեին այդ օրերը ոչ նա կլինե՜ր,ոչ էլ այն ինչ նա ունի:
Մարդ ուժեղ է իր անցյալով,մարդու զենքը նրա բառերն են:
-Բայց այսօր ամեն ինչ փոխվել է ՝
Մա՜րդ,դու հորինեցիր քո տանջանքը,քո սերը,քո ցավը,երկնքից թափվող ջրին դու անուն տվեցիր,դու հորինեցիր ժամը,որ ուշանաս կամ գուցե մի քիչ շուտ գաս,դու հորինեցիր բառերն այս աշխարհի:Այսօր մարդիկ գեղեցիկ ու անփոխարինելի են անվանում այն զգացմունքը,որին տվեցին սեր անվանումը,փակելով աչքերը այն բանի վրա,որ այն ցավոտ է,որ այն թեև գեղեցիկ է,բայց մի՜շտ ցավենում է:Տեսնես ինչու նրանք չտվեցին Սիրուն ցավ անունը,միթե՞ դա ավելի հավասար անուն չէ զգացածին:
Երբ մի սրտի մեջ ապրում են երկու հոգի անհնար է առանց ցավ:Մարդը ի ծնե սիրում է լինել միակը,ունենալ ամե՜ն ինչ և չկիսել դա:Ինչքան էլ մարդիկ ասեն,որ պատրաստ են ամեն ինչի,իրենց սիրո համար:Ինչքա՜ն էլ գլուխ ջարդեն հակառակվողին մեկ է ամեն մարդ իր եսն է սիրում:Կհեռանա առանց մտածելու,երբ վիրավորվի իր սիրուց և չի մտածի,որ նա կատարյալ չէ,որ նա նույնպես կարող է վիրավորել:Կհեռանա միայն նրա համար,որ վիրավորվել է,որովհետև նա առաջինը իրեն է սիրում հետո նոր այն մարդուն ում սրտում տեղ է զբաղեցրել:Կզգա,որ մի սրտի մեջ երկու հոգի չեն ապրի և դուրս կգա:
-Մա՜րդ,քո մասին,ոչ բանաստեղծություն կգրվի ոչ էլ պոեմ:Մարդը ինքը արդեն պոեմ է:
Մենք բոլորս ՝
Ես,դուք բոլորս առանձի՜ն առանձի՜ն մեր հոգում ունենք սիրո մասին մե՜ծ պատկերացում,բայց ամեն ինչ կոտրվւմ է,երբ նրան,հենց այն մեկին,ով քո սիրելին է տեղ ես տալիս քո սրտում,քո կյանքում:Սիրտը բաժանում երկու մասի,կյանքը բաժանում երկու մասի,իսկ նա զգալով նեղ պայամանները թողնում և հեռանում է:
Չէ՜ մի մեղադրեք ինձ այս մտքերի համար բայց ՝
-Մարդ սիրում է առաջին անգամ,բայց միթե՞ վերջին:Միթե՞ վերջինն է լինելու այն սերը,որ նվիրում ես քեզ,քո հոգին,քո ամե՜ն վարկյանը նրան:Միթե՞ վերջինն է լինելու նա,ում կասես սիրում եմ քեզ և կսիրես ամբո՜ղջ հոգով,թե էլի՜ ու էլի՜ կգան սերեր:

-ծխախոտից չորացան շուրթերս,մի բաժակ էլ գինի խմեմ ՝

Անգամ սերը,որ կատարյալ է կոչվում տեղ ունի հանդիմանություւների,իսկ որտեղ կա հանդիմանություն կատարելությունը լու՜ռ հեռանում է:
Ես հիմա լրիվ սպանված եմ իմ մտքերից,թուլացա՜ծ:
Հավատում եմ,սիրում և սպասում,իսկ հետո՞ .
- Զայրանում և դառնում վատը:Զայրանում նրանից,որ մարդ սիրել չկարողանալով սիրում է:Դառնում եմ վատը,որ այսքա՜ն չարացած եմ սուտ սիրո հանդեպ:Ոտքի տակ է տված այդ զգացումը,որին դուք տվեցիք սեր,իսկ ես ցավ անունը:
-Չէ՜ չէ՜ զգացածը նույնն է,բայց ես տվել եմ ուրիշ անուն նրան,քանի դեռ չկան աչքիս առաջ սիրո ապացույցներ:
-Գուցե ես կյանքում ամեն բան հորինել եմ և պետք է թեթև ապրեմ:
Սերը զոհաբերություն է,սերը չունի պատճառ կամ բացատություն,եթե այն կա ուրեմն մեկինն է:Չի կարող սերը լինել երկուսինը:Այսօր սերը դարձել է կամակորություն:
Սիրելով մարդիկ կուրանում են,գնում շա՜տ ու շատ քայլերի տեղին կամ անտեղի:
Եթե մի օր սիրեմ հնարավոր է,որ փոխեմ այսօրվա մտքերիս ամբո՜ղջ բովանդակությունը,հնարավոր է,որ ես էլ գիշերները անքուն լինեմ,հնարավոր է որ ներեմ աններելին,հնարավոր է սիրեմ նրան ով արժանի չէ,հնարավոր է սիրեմ նրան ում համար ես արժանի չեմ նրանը լինելու,բայց մինչ այդ ես նկատել եմ մի բան ՝

Անսովոր է,որ ես այսօր նկատել եմ դա բայց ՝
-Կյանքը սիրուց ուժեղ է,կյանքն է ստեղծում սերը,բայց ցավո՜ք կյանքը շարունակելու համար սերը ծանր է:
Խելացի սիրելու համար խելքը քիչ է:
Ցտեսություն ...

 

Հենզել Մանուչարյան