Հայաստանի նման երկրների համար, հատկապես մեր աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական բաղադրիչները հաշվի առնելով, միշտ էլ իշխանությունը պետք է լինի արտակարգ ճկուն դիվանագիտության ընդունակ, զգայուն ցանկացած, նույնիսկ ամենաննշան արտաքին փոփոխությանն համարժեքորեն արձագանքելու ու հարմարվելու: Սա պարզ ճշմարտություն է ու ինչ էլ անենք, քանի դեռ մենք չունենք, ասենք օրինակ Շվեյցարիայի ֆինանսական-բանկային համակարգի նման գերհզոր համակարգ, սա է մեր ճակատագիրը: