ՄՈՒՐՃԸ
Բացի այլևայլ օբյեկտիվ պատճառներից՝ Ուկրաինայում, այս տեսակ հեղափոխականության կայացման գրավականներից մեկը նաև այն է, որ Ուկրաինան չունի արտաքին թշնամիներ, չունի սկզբունքային ոսոխներ, չունի հազարամյա դուշմաններ: Արդյունքում՝ ամեն անգամ, երբ հեղափոխականները նախահարձակ են լինում և այրում մի որևէ ոստիականական տրանսպորտային միջոց, այ էդ ժամանակ, համատարած վայնասուն չի բարձրացվում առ այն, թե տեսեք-տեսեք ՁԵՐ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԵՍԱ ԴՈՒՇՄԱՆԸ ԿՄՏՆԻ ՈՒ ԽԱՐԿՈՎԸ ԿԳՐԱՎԻ կամ Ա՛Յ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ, ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԹՈՂԱԾ ԻՐԱՐ ՄԻՍ ԵՔ ՈՒՏՈՒՄ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՔ կամ ԴՈՒՔ ԲՈԼՈՐԴ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԵՔ կամ ՓՈԽԱՆԱԿ ԳՆԱՔ ՍԱՀՄԱՆ ՊԱՀԵՔ՝ ԷԿԵԼ ԵՔ ԿԻԵՎԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻ ՈՍՏԻԿԱՆԻՆ ԵՔ ԾԵԾՈՒՄ, ՄԵՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՔ ՀԱՅՀՈՅՈՒՄ և վերջապես՝ ամենապոպուլյարը՝ ՈՒԿՐԱԻՆԱՑՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՑՈՒ ԴԵՄ ՀԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՇՄԱՆԻ ՋՐԱՂԱՑԻՆ ՋՈՒՐ ԵՆ ԼՑՆՈՒՄ...
Ախպերիկ, այ էս ամենինչը Ուկրաինայում չկա, Վրաստանում չկա, Թաիլանդում չկա ու թվում ա թե սրանք զուտ դեմոտիվացնող խոսքեր են, բայց իրականում՝ Ո՛Չ, սա լուրջ հոգեբանական արգելք ա, որը ծանր մուրճի ուժով ամեն անգամ կոտրում ա հեղափոխականության ողնաշարը Հայաստանում:
Եվ ահա իմ համեստ կարծիքով՝ քանի-դեռ էդ "մուրճը" օդում կախված է, էստեղ երբեք Մայդան չի լինելու: