Աֆրիկայի Կամերուն նահանգում կան երկու լճեր՝ Մոնոուն և Նիոս, որոնք ստացել են Մարդասպան լճեր անվանումը: Այս անվանումը շատ ուղիղ իմաստով բնորոշում է լճերին, քանի որ երբեմն նրանք իրենց ընդերքից արտանետում են թունավոր գազեր,ինչը դառնում է շրջակա միջավայրի ոչնչացման պատճառ: Բանն այն է, որ լճերը գտնվում են գործող հրաբուխների վրա, և տարիների ընթացքում նրանց հատակում հավաքվում են հսկայական քանակությամբ թունավոր գազեր, որոնք դուրս են գալիս Երկրի ընդերքից:

 

 

Մարդասպան լճերի հետ կապված մարդիկ պատմում են տարբեր ժամանակներում տեղի ունեցաց ամենազարհուրելի պատմություններ, որոնք միֆ չեն և ոչ էլ սարսափ ֆիլմից հատվածներ, այլ ցավալի իրականություն: Նմանատիպ մի դեպք եղավ 1986թ.ի օգոստոսի 21-ին Նիոս լճի ափերին: Թունավոր արտանետումներին զոհ էին դարձել Աբդուլահ ընտանիքի 11 անդամներ և ևս 1700 համագյուղացիներ: Ողջ էր մնացել միայն այս ընտանիքի հայրը, որը այդ պահին եղել է փակ տարածության մեջ՝ դպրոցի սենիակներից մեկում: Մի պահ նրան զարմացրել է տարօրինակ լռությունը,և, դուրս գալով «ապաստարանից», նրա առջև բացվել է սահմռկեցուցիչ տեսարան. կարծես մարդիկ ոչ թե մահացել էին, այլ ժամանակը կանգնել էր, իսկ նրանք քարացել էին առօրյա գործողությունների ժամանակ՝ ճաշ եփելիս, ուտելիս,զրուցելիս,ձուկ որսալիս, աշակերտներն էլ՝ նստարանների շուրջ դաս անելիս:

 

Բնականաբար, մարդկանց հետ միասին ոչնչացել էր նաև շրջակա բուսական և կենդանական աշխարհը: Գիտնականները հետազոտությունների արդյունքում հաստատեցին, որ նման երևույթները կրկնվող են, ու գազի արտանետման պատճառ կարող է դառնալ ուժեղ քամին, լճերի ալեկոծությունը կամ,աենք, թեթև երկրաշարժը: Դրա համար նրանք որոշեցին խողովակներ տեղադրել լճերի ընդերքում, որոնք թույլ կտան թունավոր գոյացություններին պարբերաբար հոսել դուրս, ոչ թե կուտակվել և ստեղծել պայթունավտանգ իրավիճակ: Պարբերաբար դուրս հոսելու դեպքում, նրանց քանակությունը վտանգավոր չէ մարդու օրգանիզմի համար:Սակայն այս խողովակները արտադրվող գազի միայն 10 տոկոսն են դուրս հանում, և հետագա աղետներից խուսափելու համար անհրաժեշտ է տեղադրել նմանատիպ շատ միջոցներ, ինչը բավականին դժվար գործընթաց է:

 

Շ. Մանգասարյան