ՀՀԿ-ական ջահելներից հետո ՌՔ-ի բոստանը «բոչկա» է գլորել էներգետիկայի նախարարը՝ «գույք պարտքի դիմաց» բանաձևը սխալ հանելով: Բայց հարվածը շեղ էր՝ այդ ձեռնարկությունները չէին ձգում 100 մլն դոլարին, ուրիշ հարց, որ դրան հետևեց ողջ ենթակառուցվածի ռուսականացումը, ինչն արդեն ազգային դավաճանություն էր, և այդ հարցում ամենաակտիվ դեր է խաղացել հենց նախարարը: Այնպես որ՝ եթե քո տունն ապակուց է, ապա պետք չէ քար նետել թշնամուդ տան ուղղությամբ: Կարծում եմ՝ հակահարվածը չի ուշանա:

 

Վախթանգ Սիրադեղյան