Պարտությունից առաջ աղմուկ: Այսպես է բնորոշվում առանց ռազմավարության տակտիկական հնարքներով կառուցած ցանկացած նախաձեռնություն:
Այսօրվա ցույցը սրա վառ ցուցադրությունն էր: Թող ներեն ինձ աջակիցները: Ասում եմ անդեմ աջակիցները, քանի որ այդպես էլ չհասկացա, թե ինչն էր ցույցի առանցքը, ու հենց այդ պատճառով էլ այն բնորոշեցի «առանց ռազմավարության»:
Եվ, իմ դիտարկմամբ, այսպիսին է հայաստանյան դաշտային ակտիվիզմը 2007 թվականից այս կողմ, որոշ բացառություններով: