Բոլոր նրանց, ովքեր մեզ հետ չեն, նրանց, ովքեր պարգևեցին անկախություն ու խաղաղություն, նրանց, որ իրենց անձն առանց երկմտելու մատաղեցին հայրենիքի զոհասեղանին հանուն ապագայի, հանուն մեր ժողովրդի հարատևության, նրանց, որ հայր էին, եղբայր էին ու ընկեր, որ ամուսին էին, հարազատ ու մտերիմ, նրանց, որ օտար էին, բայց դարձան մերը, բոլորինս: Նրանց, որ ննջում են խաղաղ, կամ աստված գիտի...բոլորին, անխտիր, ասում ենք' մենք ձեզ չենք մոռանա, խորին ակնածանք ու խոնարհում ձեր շիրիմներին, ձեր անմար հիշատակին: