Ասում են՝ ՍԱՍ-ում վաճառվող կոկորդիլոսներից միակը, որն իրոք վաճառվել է, տարվել է ոչ ավել ոչ պակաս վարչապետ Տիգրան Սարգսյանենց տուն ու հենց դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ ՍԱՍ-ում կտրականապես հրաժարվում են բացահայտել գնորդի անունը: Հայտնի է, որ վարչապետը էքստրավագանտ ու թիթիզ բաների մեծ սիրահար է, ուստի երկար չի տատանվել ավանդական խոզին կոկորդիլոսով փոխարինելիս:
Մի խոսքով, եթե ձեր աչքը կոկորդիլոսի վրա է, ապա ինչ որ տարբերակ մոգոնեք Տիգրան Սարգսյանենց տուն գնալու համար ամանորին: Գուցե բախտներդ բերի ու սեղանի գլխավոր ուտեստը մինչև ձեր գալը կերած չլինեն:

 

ԳԵՂԱՄ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ