Հայրենի քաղաքականության մեջ մի շատ «հետաքրքիր» միտում է նկատվում։ Հայաստանի Հանրապետության նորագույն քաղաքական պատմությունը և հատկապես վերջին տարիների քաղաքական գործընթացները աչքի են ընկնում մի շարք առանձնահատկություններով։ Ամեն անգամ, երբ իշխանության կողմից հասարակության համար ոչ ընդունելի որոշումներ է կայացվում, որը ոչ մի կերպ չի բխում ժողովրդի շահերից, սկսում է մամուլի աղավաղման գործընթացը։ Հասարակության ուշադրությունը այլ կողմ սևեռելու համար ինչպես էլեկտրոնային, այնպես էլ տպագիր մամուլով սկսվում են գրել /պատվերով իհարկե/ «զանազան» նյութեր։

Գործի են դրվում բոլոր հնարավոր և անհնարին միջոցները, «հարցերը» իրենց ձևով լուծելու համար։ Այս մեխանիզմը գործում է առանց բացառությունների։ Կիսադատարկ և փնովող հոդվածները հասցեագրվում են բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են խոչընդոտել որոշումների ընդունման «հարթ» գործընթացը։


Հ․Գ․ Հարգելի պատկան մարմիններ և կառավարություն Դուք ունեք ընդամենը մեկ սուրբ առաքելություն, այն է՝ ապահովել ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ, իսկ ՀԱՅ ժողովրդի երանելի բարեկեցության մասին երազում է թերևս միայն Մադագասկարի ժողովուրդը: