Ովքեր դեռևս զարմացած են, թե ինչպես Եվրամիություն մտնել ցանկացող Հայաստանը մի քանի տարի շարունակ նախապատրաստվում էր այդ «հանդիսությանը», ու հանկարծ մի օրում 180 աստիճանով փոխեց իր որոշումն ու այժմ քառատրոփ փորձում է Մաքսային ճահիճ մտնել, հիշեցնեմ, որ դրա նախադեպը արդեն եղել է. 1988 թ. փետրվարին Մայր Հայաստանին միանալու որոշում կայացրած Արցախը մի քանի տարի հետո, 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունեց անկախության մասին հռչակագիր։ Դրանից մի քանի ամիս հետո՝ դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի քվեաթերթիկում միայն անկախության հարցն էր, Հայաստանին միանալու մասին ոչ մի բառ չկար...
Երկու դեպքում էլ ժողովրդի, ազգի անունից որոշում ընդունողները մեկ կամ մի քանի հոգի են եղել։ Ու երկու դեպքում էլ Ռուսաստանի մատը խառն է եղել։ Ավելին՝ նրանք են պարտադրել այդ որոշումները։
Ժողովո՞ւրդը... Հիշո՞ւմ եք Սարոյանի հերոսի օդում կախված հարցը. «Հե՜յ, ով կա այդտեղ: Գոնե մեկնումեկը»...