Հիվանդը շրջվեց դեպի բժիշկը, մինչ վերջինս պատրաստվում էր հեռանալ զննման սենյակից, և ասաց.
«Բժիշկ, ես վախենում եմ մեռնելուց: Ասա՛ ինձ, ի՞նչ կա մահվան այն կողմում»:
Բժիշկը հանդարտ պատասխանեց. «Չգիտեմ»
«Չգիտե՞ք: Չէ՞ որ դուք քրիստոնյա եք, դուք պե՛տք է իմանաք, թե ինչ կա մյուս կողմում»:
Բժիշկը բռնել էր դռան բռնակը,
երբ դռան մյուս կողմից ճանկռտոցի և նվնվոցի ձայն լսվեց:
Դռան բացվելուն պես մի շնիկ ներս ցատկեց ու խանդավառությամբ վազեց դեպի բժիշկը:
Դառնալով հիվանդին' բժիշկն ասաց.
«Տեսա՞ր իմ շնիկին:
Նա երբեք այս սենյակում չէր եղել,
չգիտեր' ներսում ինչ կա:
Նա գիտեր միայն մեկ բան. որ իր տերն այստեղ է, և երբ դուռը բացվեց, նա առանց վախենալու ներս ցատկեց:
Ես շատ քիչ բան գիտեմ այն մասին, թե ինչ կա մահվան այն կողմում,
Բայց մեկ բանում վստահ եմ.
Ես գիտեմ, որ իմ Տերն է այնտեղ, իսկ դա ինձ բավարար է»: