Հայաստանում մասնավոր հատվածի հասարակ աշխատողների (որոնց մոտ դիմում ես գրում կամ մի փոքր գործ ունես հետները) մի մասին թվում է, թե իրենք շատ կարևոր գործի են:

Հայաստանում մենք բոլորս էլ գործ ենք ունենում մասնավոր հատվածի հասարակ աշխատողների հետ՝ ԱՊՊԱ-ի աշխատակից, մասնավոր կլինիկաների բշիշկներ, գրավատան աշխատակից և այլ և այլն, շատերի մոտ մտնելուց առաջ նախ սպասում ես միջանցքում, մի մասի մոտ հենց սեղանի մոտ:

Դուք նկատե՞լ եք, թե ոնց են իրենց պահում հասարակ աշխատողների, եթե իրենց մոտ ծանոթի միջոցով չես գնում: ՄԷ՜ թանգացնել, մէ՜ մունաթով խոսել, մԷ՝ սպասեցնել, մԷ՜ մտածելով, դանդաղ աշխատելով են սպասարկում (իհարկե այդ ամենը կորչում է եթե դու նրանց տնօրենին ես ծանոթ կամ հենց իրենց բարեկամն ես):
Հայ ազգիս մոտ բարեհամբյուր լինելը մի քիչ պակասում է: Ես հասկանում եմ, որ «օրը հազար մարդու» հետ են շփվում, բայց եթե դու բարեհամբյուր գնում մոտենում ես, ի՞նչու իրենք նույն բարեհամբուրյությամբ քեզ չեն պատասխանում: Մեզ հայերիս թվում է, թե եթե իրենցից մի փոքր կախում ունես, ուրեմը իրենք ամեն ինչ պետք է անեն իրենց «ծանրացնելու» համար:

Այսօր գնացել էի ԱՊՊԱ՝ դիմում գրելու, ԱՊՊԱ-յի հասարակ աշխատակիցը, որը միայն պետք պրինտ անի քո փաստաթղթերը, մի տեսնեիք ոնց էր իրեն պահում, ինձ մի պահ թվում էր թե ինքնա այդ ԱՊՊԱյի տերը ուղղակի ազատ ժամանակ պրինտովա զբաղվում:

Հարգելի աշխատակիցներ մի արեք տենց,չի կարելի, իրանք էլ են մարդ ու եթե հնարավություն ունեք արագ սպասարկելու, սպասարկեք, հաստատ շնորհակալությանը կարժանանաք:

Հ.Գ. Բանկային համակարգում ամեն ինչ ավելի տխուրա, դա արդեն առանձին թեմայա: Դե պետսական որևէ համակարգի մասին խոսելն անիմաստ է. այնտեղ բոլորը ՇԵՖ են: