Մի քանի օր առաջ Լրագիրը սկսեց Պարույր Հայրիկյանի թեման փչել, որին միացան մի քանի ԶԼՄ-ներ և ակտիվ քաղաքացիներ: Պ. Հայրիկյանը ներկայացվեց որպես միակ հակառուսական կամ արևմտամետ ուժ, որը պայքարի մեջ է չար ուժերի դեմ: Այսօր Հայրիկյանը գնաց նստացույցի ՛՛Կամ Վիլնյուս, կամ մահ՛՛ պահանջով: Դե նման պահանջի դեպքում Ս. Սարժգսյանին ուրիշ բան չէր մնում քան կանգնել երկընտրանքի առաջ ու ուժգնացող ճնշման տակ ընտրեր Վիլնյուսի ճանապարհը:

Էն էլ ԵՄ-ը ամբողջությամբ պլանները իրար խառնեց՝ հայտարարություն տարածելով, որ Ս. Սարգսյանն էլ է մասնակցելու Վիլնյուսի գագաթաժողովին: Դրանից հետո Բ-26-ը ևս ստիպված եղավ հայտարարություն տարածել Ս. Սարգսյանի այցի մասին ու Պ. Հայրիկյանի ցույցը դեռ թափ չհավաքած գնաց օտբոյի:

Ինչպես միշտ Բ-26-ը քաղաքական կուրս մշակողները իրենց տեսահորիզոնից ավել չեն կարողացել տեսնել աշխարհը, գիտեն աշխարհը սահմանափակվում է միայն Բ-26-ով, մինչդեռ գոյություն ունի Բրյուսելը: