Բազմաթիվ անգամ ես ասել, բայց նորից կրկնեմ՝ իրենցից թույլի նկատմամբ մկաներ ցույց տվող անձինք ոչ թե ուժեղ անհատներ են, այլ թույլեր: Սա վերաբերվում է նաև նրանց, ովքեր երկրում տիրող բազմաթիվ անօրինությունները թողած, որի սկզբնաղբյուրն այսօրվա քրեաօլիգարխիկ համակարգն է, կամ նույն ինքը՝ իշխանությունը, «պայքարում» եմ սեռական կամ այլ բնույթի փոքրամասնությունների դեմ: Եթե դու քեզ պատկերացնում ես որպես ուժեղ անհատ, ապա դու իրավունք չունես պայքարելու թույլի դեմ: