Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարին: Պահանջում ենք անհապաղ վերանայել Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի որոշումը:

 

Մենք մեր խորինցավակցությունն ենք հայտնում հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված երկու երիտասարդների ընտանիքներին, որոնց կորուստն անդառնալի է:

Այս ողբերգության զոհն է նաև Վարդան Պետրոսյանը, ով, ինչպես և վթարից մյուս տուժածները, գտնվում է առողջական ծանր վիճակում:

Սակայն, չգիտես ինչու, <Էրեբունի > հիվանդանոցից դուրս գրվելուց երկու օր անց Վարդան Պետրոսյանի նկատմամբ հապշտապ կիրառվեց ձերբակալման որոշում՝ առանց ապացույցների, ապա և նրան մեղադրանք առաջադրվեց: Իսկ նոյեմբերի 9-ին, ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո, նրան < Սթրես> կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ուր մոտ 10 ժամ նրան սթրեսի ենթարկեցին, որից միայն 5 ժամը նրա մոտ անցկացրեց շտաօգնության բժիշկը: Սա մենք դիտարկում ենք անմարդկային վերաբերմունք ևխոշտանգումառողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդու նկատմամբ: Կողպված դատարանի դռները բացվեցին միայն ժամը 23 –ից հետո, երբ Վարդան Պետրոսյանին պատգարակով դուրս բերեցին դատարանի շենքից ու տեղափոխեցին < Դատապարտյալների հիվանդանոց>: Դատավոր Սիսակյանը բավարարվեց խափանման միջոց կալանքը կիրառելու՝ քննիչ Հակոբյանի միջնորդությունը: Կալանքի որոշման հիմքում դրված են բարոյական գնահատականներ, թե < կատարվածը առաջացրել է ծանր հետևանքներ՝ խլելով երկու երիտասարդների կյանք՝ ծաղկուն տարիքում>: Գտնում ենք, որ կալանքի որոշման այս ձևակերպման մեջ անմեղության կանխավարկածի խախտում կա, քանի որ դատավորը, կարծես, որպես հաստատված իրողություն է ներկայացնում Վարդան Պետրոսյանին վերագրվող մեղադրանքը: Այնինչ դեռ նախաքննություն է ընթանում, և ամեն հանգամանք դեռ պիտի քննվի դատավարության փուլում: Իսկ եթե բարոյականության չափանիշներով է ՀՀ-ում իրականացվում արդարադատություն, ուրեմն՝ ո՞ւմ են պետք հատորներով օրենքներն ու օրենսգրքերը:

Ուստի, հաշվի առնելով Վարդան Պետրոսյանի վաստակը, նրա քաղաքացիական անբասիր կենսագրությունը, նկատի ունենալով, որ նա գտնվում է առողջական ծանր վիճակում, մենք պահանջում ենք անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը՝ մեր երաշխավորագրով, առ այն, որ նա չի խուսափի դատաքննությունից: Թույլ մի տվեք ևս մեկ զոհ, առանց այդ էլ՝ Վարդանն արդեն այս պատմության զոհերից մեկն է:

 

Ստորագրությունը կարող եք դնել՝ այստեղ