Բարեւ: Իմ անունը Նաիրա է: Ես 26 տարեկան եմ: Կանգնել եմ ծանր ընտրության առջեւ եւ չգիտեմ ինչպե՞ս վարվել:
6 տարի առաջ ես սիրահարվել էի խենթի պես: Բացի նրանից ոչինչ եւ ոչմեկի չէի տեսնում: Ամեն ինչ շատ լավ էր:
1 տարի ընկերությունից հետո այնպես ստացվեց, որ մենք հարաբերություններ ունեցանք: Եվ այդ օրից նա սկսեց հեռվանալ ինձանից:
Տարբեր պատճառներ էր հորինում, միայն թե մենք ուշ-ուշ հանդիպենք: Հանդիպելուց էլ այնպես էր անում, որ կրկին հարաբերություններ ունենայինք: Այսպես տեւեց եւս 1 տարի, բայց ես այլես այդպես չէի կարող: Երբ բացեցի լուրջ հարաբերություների թեման, ինձ պարզ դարձավ, որ նա չի էլ պատրաստվում կյանքը կապել ինձ հետ: Ես վերջ դրեցի մեր հարաբերություններին եւ նա էլ դեմ չեղավ:
Անցավ 3 տարի: Այդ ընթացքում ոչ կարողանում էի նրան մոռանալ, ոչ էլ այլ տղաների ինձ մոտ էի թողնում: Այն որ ես կույս չէի ինձ տանջում էր, եւ ես ամեն ինչ անում էի, որ տղաները հիասթափվեն ինձանից: Չէի կարող նրանց խաբել, բայց միաժամանակ չէի ուզում պատմել անցյալս: Մինչեւ, որ իմ կյանքում հայտվեց Նարեկը: Նա ոչմիկերպ չէր հիասթափվում ինձանից. ի՞նչ էլ անեի, ի՞նչ էլ ասեի, մեկ է նա հետապնդում էր ինձ, եւ ես զգում էի, որ իրոք սիրում է ինձ: Եվ ժամանակի ընթացքում ես էլ սիրեցի նրան: Եվ հիմա ես կանգնել եմ մեծ խնդրի առջեւ՝ պատմել նրան անցյալս եւ կորցնել (որովհետեւ նա չի ընդունի դա), թե՞ շարունակել ստել: Չեմ կարողանում, խիղճս տանջում է, որ ստում եմ, բայց չեմ էլ ուզում կորցնել նրան: Խնդրում եմ մի խորհուրդ տվեք: Ինչպե՞ս վարվեմ ես:
Ի՞նչ հեգեվիճակում է գտնվում աղջիկը: Ի՞նչը կարող էր պատճառ հանդիսանալ, որ տղան հեռացավ Նաիրայից եւ ի վերջո աղջիկը իր նոր ընկերոջը պետք է պատմի իր անցյալի մասին, թե՝ ոչ: Այս եւ այլ հարցերի շուրջ LoveYou.am-ը զրուցեց «Այգ» հոգեբանական ծառայություններ կենտրոնի հեգեբան Նելլի Զարգարյանի հետ:
Աղջիկը գտնվում է այնպիսի հեգեվիճակում, որ նա ինքն իր ներսում պայքարում է իր հետ: Նա չի կարողանում իր կարգավիճակը ընդունել: Այսինքն աղջկա մոտ կուսության բացակայությունը առաջացրել է անլիարժեքության բարդույթ, քանի որ մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ կուսությունը վեր է դասվում մարդկային մնացած արժեքներից:
Ճիշտ է, պատմությունը միակողմանի է ներկայացված եւ մենք չենք կարող ասել՝ ո՞րն էր տղայի հեռանալու պատճառը. մենք ոչինչ չգիտենք տղայի մասին:
Բայց Նաիրայի խոսքերից դատելով, կարող ենք միայն ենթադրություն անել, որ սեռական հարաբերությունը, որը նրանք ունեցել են իրենց ընկերության ընթացքում, հանդիսացել է որպես միջանձնային հարաբերությունների կարգավորիչ:
Սովորաբար, երբ զույգերը հուզական հարաբերություններով են միմյանց հետ կապված, այդ հարաբերությունները երկարատեւ են լինում, իսկ, երբ բացակայում է հուզականը՝ զույգերը փորձում են սեռական հարաբերություններով պահել միմյանց:
Սեռական հարաբերությունից հետո զույգերը կամ ավելի են մտերմանում, կամ միանգամից հեռանում են իրարից:
Նրանց ընկերության դեպքում հարաբերությունների պահողը Նաիրան էր, ով պահմանում էր իր համար անընդունելի ճանապարհով:
Ինչպես գրված էր պատմության մեջ Նաիրան բաժանումից հետո ոչ մի տղայի չէր թողնում իր մոտ: Սա վկայում է այն մասին, որ նա դեռ չի ընդունել իր անցյալը:
Իսկ այժմ նա տարակուսում է՝ ասե՞լ Նարեկին իր անցյալի մասին, թե՞ ոչ:
Իրականում խնդիրը ասել չասելու մեջ չէ, այլ այն, որ աղջիկը պետք է ընդունի իրեն այնպես, ինչպես որ կա՝ իր առավելություններով եւ «թերություններով»: Քանի որ մարդն օժտված է այնպիսի արժեքներով, որ ֆիզիկական փոփոխությունը պատճառը չի կարող հանդիսանալ դրանց փոփոխությանը:
Նաիրայի մոտ կա այն վախը, որ կարող է նորից սիրելիին կորցնել, միայնակ մնալ կամ մերժվել նրա կողմից:
Նա գրել է՝ «Եվ հիմա ես կանգնել եմ մեծ խնդրի առջեւ՝ պատմել նրան անցյալս եւ կորցնել (որովհետեւ նա չի ընդունի դա), թե՞ շարունակել ստել»:
Իրականում պետք չէ որոշումներ կայացնել ուրիշի փոխարեն: Նաիրան ընդունելով իրեն այնպես, ինչպես որ կա եւ ճիշտ ձեւով ներկայացնոլով իր անցյալը հնարավորություն կտա ավելի առողջ հարաբերությունների զարգացմանը, այսինքն առանց պիտակավորման:
Պատմության մեջ նաեւ Նարեկի մասին ոչինչ գրված չէ: Մենք չգիտենք, թե Նարեկը ինչ բնավորություն, խառնվածք, սոցիալական կարգավիճակ ունի:
Բայց միանշանակ, հարաբերությունները մաքրությամբ սկսելու եւ պահպանելու համար, անհրաժեշտ է անկեղծություն:
Մելինե Տոնոյան
LoveYou.am