Գիտակցությանս մեջ չի տեղավորվում հայ հոգեւորականի այն միտքը, թե Նարեկացի ու Կոմիտաս ընկալելու համար պետք է լինել հավատացյալ, ընդ որում՝ հայ հավատացյալ...

Սրանով մենք շատ ենք նեղացնում թե Նարեկացու, թե Կոմիտասի արժեքը, նրանց աշխարհընկալման եւ արվեստի խորությունն ու ընդգրկունությունը: Նրանց արվեստը, միտքը, փիլիսոփայությունը, ընդգրկումները շատ քիչ կապ ունեն կրոնի հետ, որքան էլ իրենք՝ որպես անձ, ունենան եկեղեցական ուղվածությունը, ինչը հատկապես Նարեկացու պարագայում, խիստ հասկանալի է....