Ժողովուրդ հենց նոր նայում էի Րաֆֆի Հավհաննիսյանի հարցազրույցը «Ազատույուն» ռադիոկայանին: Վարում էր Հրայր Թամրազյանը: Ամեն ինչ շատ լավ էր, սահուն ու գրավիչ: Սակայն քանի որ ես անձամբ անիմաստ խաղ եմ համարում այս ընտրությունները չեմ անդրադառնա ոչ Րաֆֆիի ասածներին, ոչ էլ ընտրապայքարին: Ուղղակի նկատեցի մի բան: Րաֆֆին ասեց որ ինքը երբեք չի դավաճանի իր սկսզբունքներին: Այս արտահայտությունը շատ տարածված է ու մարդիկ սա պարծանքով են ասում: Կարծում եմ սխալ արտահայտություն է: Կայունը ոչ թե մարդու սկզբունքներն են այլ այն արժեհամակարգն է որի վրա հենված են այդ սկզբունքները: Մարդը պետք է պարծենա իր դավանած արժեհամակարգով, այլ ոչ տվյալ պահին ունեցած սկզբունքներով որոնք շատ բաներով ածանցյալ են մարդուն շրջապատող տվյալ պահի իրավիճակներից: Սկզբունքների կայունությունը բերում է քարացածության, մարդը կյանքի տարբեր էտապներում կարող է ու պարտավոր է վերանայիլ իր սկզբունքները եթե ուզում է ապրել լիարյուն ու դինամիկ կյանքով: Ուղղակի նա պետք է կայուն պահի այն արժեհամակարգը որը դավանում է: