Եվ այսպես. քնի ավելցուկը վնաս է, անքնությունը ավելի վնասակար է: Սակայն հենց անքնությամբ են տառապում մարդկանց
մեծամասնությունը: Կփորձենք տալ մի քանի խորհուրդ, որոնք, հնարավոր է, կօգնեն ձեզ ևս մեկ անգամ վերանայել ձեր
սովորությունները և շտկել դրանք, որպեսզի քունը լինի լիակատար, իսկ աշխատանքային օրը՝ արդյունավետ:
ա) Ոչ մի տեղ չեք փախչի առաջին խորհուրդից: Օրվա ընթացքում ննջելը շատ արդյունավետ է: Դե ինչ, սրա վերաբերյալ
կասենք, որ մենք մարդիկ ենք և կարելի է ինչ-որ կերպ փորձել ընդհանուր լեզու գտնել ղեկավարության և կոլեգաների հետ ու
ընդմիջման ընացքում 20 րոպե քուն ապահովել ինքներդ ձեզ: Իսկ որպեսզի ցանկություն առաջան դա անել, բերենք մի քանի
փաստարկներ կարճ քնի համար.
քնելով ընդամենը 20 րոպե՝ դուք կվերականգնեք ձեր ուշադրությունը և կբարձրացնեք արդյունավետությունը: Որոշեք, թե
օրվա ո՞ր ժամին եք զգում էներգիայի անկում. հենց այդ ժամին էլ պետք է ննջել:
Օրվա վերջում դուք դեռ եռանդուն կլինեք, այլ ոչ թե քամված կիտրոնի պես և որպես արդյունք, դուք կլինեք ավելի առույգ
և մեծ հաճույքով կանցկացնեք գիշերը:
Մտցրեք գիշերային քնի արարողակարգ
Օրինակ, ինչու՞ չէ լվացվելը և ատամների մաքրումը: Բայց ամեն ինչ այդպես պարզ չէ: Արարողակարգը պետք է լինի հաճելի.
դուք պետք է ցանկանաք այն վերջացնել։ Նույն դեպքում լվացվելը կամ ատամների մաքրումը ավելի շատ անհրաժեշտություն է
և սովորություն: Իսկ ի՞նչն է ամենակարևորը. որ գիշերային արարողակարգը պետք է ազատի անցած օրվա
մտահոգություններից, պատրասի հանգիստ քնին: Ահա թե ինչ է պետք օգտագործել արարողակարգի համար.
Ոչ երկար (20 րոպե) զբոսանք: Դուք կթարմանաք և մտքերը մի քիչ կարգի կբերեք:
Գեղարվեստական գրականություն կարդալը: Հատկապես գեղարվեստական, որովհետև այն՝ բացառությամբ
մասնագիտականի, թույլ կտա ձեզ ընկնել ուրիշ աշխարհ և ժամանակավորապես մոռանալ գործերի մասին:
Հոգնե՛ք
Վերջին խորհուրդը այս թվարկման մեջ, բայց ոչ այդքան վերջինը կարևորությամբ: Որպեսզի արագ և ամուր քնեք, դուք պետք է
հոգնեք: Ե՛վ հոգեպես, և՛ ֆիզիկապես: Ահա թե ինչու օրվա ընթացքում այդքան կարևոր է արդյունավետ աշխատել ուղեղով,
բայց նաև զբաղվել ֆիզիկական վարժություններով: Դուք պետք է գործնականորեն ուժասպառ լինեք և այդպես ձեր օրգանիզմը
կկարողանա սուզվել խորը քնի մեջ:
Եվ մի փոքր հետաքրքիր փաստ. կանանց պետք է ավելի շատ քնել, քան տղամարկանց: Միջինում 20 րոպե, բայց հնարավոր է և
ավել: Ինչու՞… որովհետև կնոջ ուղեղը ավելի բարդ է կառուցված, իսկ այդ դեպքում ավելի երկար ժամանակ է պահանջվում
վերականգնման համար:
Youandworld.am
Եթե ցանկանում եք ստանալ մեր հոդվածները Ձեր էլ. հասցեին, կարող եք բաժանորդագրվել: Կարող եք հավանել նաև մեր
ֆեյսբուքյան էջը' Youandworld.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին։
Կարդացեք նաև'
Ինչպես սպանել կարիերան. վնասակար խորհուրդներ Երբեմն մարդկանցից լսում ես. «Զզվեցրել է աշխատանքը, ամեն ինչից հոգնել եմ,
անձնական կյանքիս ժամանակ չի...
Ինչքա՞ն պետք է քնել, որպեսզի առույգ լինել Մեր կյանքի ընթացքում մենք քնում ենք միջինում 24 տարի: Քիչ չէ, չէ՞: Եվ դրա համար...
Ինչպես արդյունավետ ընթերցել Ինչու կարդալ Գրքերը նոր գաղափարների լավագույն աղբյուրն են՝ ավելի լավը, քան բլոգները,
ամսագրերը, տեսադասընթացները և...
Ձայն. պարզ խորհուրդներ նրանց համար, ովքեր շատ են խոսում Երևի հանդիպել եք այս արտահայտությանը՝ «կարևոր չէ' ինչ եք
ասում, այլ՝ ինչպես եք ասում»: Վստահեցնում...
Ինքնամոտիվացվելու 12 արդյունավետ միջոց Օգտագործելով այս պարզ և արդյունավետ սկզբունքները՝ դուք կկարողանաք մոտիվացնել
ձեզ՝ նույնիսկ դա չգիտակցելով, և հասնել...