Հայաստան-Բուլղարիա խաղի առաջին կեսն առանձնապես դիտարժան չստացվեց, բայց հրաշալի խաղ ցուցադրեց մեր հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսը:
Դեռ 18-րդ րոպեին նա կարող էր գրավել մրցակցի դարպասը, բայց դա արեց առաջին կեսի վերջին րոպեին՝ նախ վաստակելով, ապա անվրեպ իրացնելով տուգանային հարվածը:
Հաշվի առնելով այն փաստը, որ բուլղարացիները մնացել են 10 հոգով՝ մերոնց հաղթանակի հեռանկարը միանգամայն իրատեսական է: