10. Մշընկույզ (мускатный орех)

Մշընկուզենին միակ ծառն է, որը միանգամից երկու տեսակի պտուղ է տալիս՝ բուն մշընկույզն ու ընկուզը պարուրող թաղանթը (նկարի մեջ պտղի կորիզը հենց մշնկույզն է, իսկ կարմի գույնի կոյացությունը՝ թաղանթը)։ Իհարկե, ավելի մեծ տարածում ունի հենց ընկույզը, բայց թաղանթը օգտագործվում է որպես համեմունք մի շարք խոհանոցներում։ Օրինակ ֆրանսիական ավանդական սոուսներից մեկը՝ բուշամելը պատրաստելիս, այս թաղանթը պարտադիր է։ Այն եփում են սոխի հետ կաթի մեջ, ինչից հետո այս լուծույթը խառնում են ալրի ու կարագի հետ։
9. Սուշի

Ի հեճուկս տարածված կարծրատիպի, սուշին ճապոնական ուտեստ չէ։ Սուշիի մասին առաջին հիշատակումները Ք.Ա. 4-րդ դարից են։ Այդ հեռավոր ժամանակներում հարավ-արևելյան Ասիայում ձուկը աղի ու բրնձի մեջ էին դնում, իսկ մի քանի ամիս հետո բրինձը պարզապես թափում էին ու ուտում էին ձկան միսը։ Այս բաղադրատոմսը փոխառեցին Չինաստանում, իսկ 8-րդ դարում այն հասավ նաև Ճապոնիա։ Ժամանակակից ճապոնական սուշին տարբերվում է սկզբնական տարբերակից, որովհետև այն մատուցվում է բրնձով հանդերձ։ 1980-ականներից սուշին տարածվեց աշխարհով մեկ, իսկ հատուկ այն մարդկանց համար, ովքեր չեն սիրում հում ձուկ ուտել, կարող եմ խորհուրդ տալ սուշիի կորեական տարբերակը՝ կիմբափը, որը գրեթե նույն սուճին է, պարզապես ձկան փոխարեն եփած միս է պարունակում։
8. Ռուսական սպասարկում

Մինչ արևմտյան խոհանոցի գրեթե բոլոր բաղադրատոմսերը կրում են ֆրանսիական խոհանոցի ազդեցությունը, լավ կլինի իմանալ, որ սեղանի սպասարկամն կուլտուրան մծամասամբ փոխառված է ռուսներից և այդպես էլ կոչվում ՝ «Ռուսական սպասարկում»։
Սպասարկման այս տարբերակը իր արմատներն առնում է դեռ ցարական ժամանակներից, երբ ի տարբերություն ֆրանսիական սպասարկման, որի պարագայում բոլոր ուտեստները պատարստվում էին մինչ սեղան նստելը և միանգամից մատուցվում էին ամբողջ քանակությամբ (դրանք դրվում էին հավելյալ սեղանին), ռուսական տարբերակում մատուցում են երկու տարբեր ափսե, իսկ ուտեստները մատուցում են հերթականությամբ։ Այս կերպ խուսափում են ուտեստները սառը վիճակում ճաշակելու ոչ այնքան հաճելի երևույթից և ինչու ոչ, ամեն ուտեստ թարմ վիճակում են ճաշակում։
7. Ամենահին ռեստորանը

Stiftskeller St. Peter-ը ավստրիական Զալցբուրգում գտնվող Սուրբ Պետրոսի Արքաբբայության տարածքում է գտնվում և լինելով հիմնադրված 803 թվականին, այն հանդիսանում էաշխարհի հնագույն ռեստորանը, որն անդադար գործում է արդեն 1210 տարի։ Ի դեպ, տվյալ աբբայությունը հանդիսանում է գերմանախոս աշխարհի ամենահին քրիստոնեական վանքը։
6. Մետաղական տարրաների բացիչ

Առաջին մետաղյա տարրաները ի հայտ են եկել 1770ականներին՝ նիդերլանդներում և կիրառվում էին հոլանդացի նավաստիների կողմից։ Չնայած դրան, մետաղական տարրան պատենտավորվել է միայն 1810 թվականին՝ բրիտանացի Փիթեր Դյուրանի կողմից։ Սկզբում, տարրաները ավելի ծանր էին, քայն դրանց բաղադրությունը և դրանք բացվում էին ձեռքի տակ եղած ցանկացած հարմար կործիքով, մինչև 1855 թվականը, երբ հայտնագործվեց մետաղական տարրաների բացիչը։ Ի սկզբանե, դրանք շատ նման էին հասարակ դանակների, աբյց 1870 թվականից դրանք հավելվեցին աջակցող պտուտակով, որը սակայն շարունակում էր պարունակել ֆիզիկական ուժի լուրջ կիրառություն։ Միայն 1925 թվականին պատենտավորվեց կրկնակի պտուտակներով բացիչը, որը շարունակում է մնալ ամենատարածված մեխանիզմը մինչ օրս։
5. Դիետային գազավորված ըմպելիք

Ամենաառաջին դիետային գազավորված ըմպելիքը “No-Cal Soda-Pop”-ն էր, որը պատենտավորվել է Հայման Քիրշի և նրա որդու՝ Մորրիսի կոմից Բրուկլինում (1904 թվականին): Նրանք ռուսական հրեաներ էին, որոնք օգտվելով հրեական կոշեր խոհանոցի բաղադրատոմեսերից, ստեղծեցին առանց շաքարի գազավորված ըմպելիքների տեխնոլոգիաները։ Ի սկզբանե, նրանք այս ըմպելիքները մատակակարում էին հիվանդանոցներին՝ շաքարախտով տառապող հիվանդների կարիքների համար։ 2000-ականներին INOV8 Beverage Company ընկերությունը կյանքի կոչեց այս տեխնոլոգիան և այժմ դիետիկ գազավորված ըմպելիքները վաճառվում են աշխարհով մեկ։
4. Կոլա՞, թե՞ չկոլա

Չնայած իրենց անվանունմանը, կոլաների հիմնական բաղադրամասերն են շաքարը, ցիտրուսային յուղը, տամարինդը, դարչինը, վանիլը և թթվային հավելումները։ Տարբեր ընկերություններ, տարբեր արոմատիզատորներ են օգտագործում, որպեսզի իրենց կոլաներին յուրահատուկ համ հաղորդեն, բայց բոլորի համային հիմքը հենց վանիլն ու դարչինն են։ Մնացածն արդեն քիմիկատներ են, այնպես որ, արդի կոլաներում Կոկա ասվածը միայն անվան ու պատմության մեջ կա, բայց ոչ երբեք բաղադրության։
3. Սննդի առաքման առաջին ծառայությունը

1830 թվականին՝ Պորտ Ալբա 18 հասցով բացվեց Antica Pizzeria Port’Alba սննդի առաքմամաբ առաջին ծառայությունը։ Միաժամանակ, այն աշխարհում առաջին մասնագիտացված պիցցերիան էր։ Շուտով այն վերածվեց մարդկանց գլխավոր հավաքատեղիի՝ հիմնականում նկարիչների, ուսանողների և այլ մասնագիտության տեր մարդկանց, ովքեր փոքր եկամուտ ունեին։ Ուշագրավ է, որ դեռ այն ժամանակ գործում էր ապառիկ վճարման համակարգ և կարելի էր պատվիրված ուտելիքի համար վճարել 8 օրվա ընթացքում։ Ի դեպ, այս պիցցերիան գործում է մինչ օրս։
2. Անհամություն

իսկ դուք գիտե՞ք, որ համեր զգալու համար պատասխանատու են լեզուն և թուքը։ մենք պարզապես ի վիճակի չէին լինի տարբերել համերը, եթե չլիներ մեր բերանի խոռոչի թքարտադրությունը։ Թուքը լուծում է աղերը և դրա շնորհիվ մենք սկսում ենք համային ազդակներ ստանալ։ Բայց ավելի ուշագրավ է այն, որ ինչքան էլ թուք ունենաս, քո համար ցանկացած ուտելիք անհամ կթվա, եթե հոտերը ընկալելու խնդիր ունենաս։ Հենց հոտերը, թուքն ու լեզուն են ուտելիքը համեղ կամ անհամ դարձնում մեզ համար։
1. Մեղր

Միշտ հիշեք. իսկական մեղրը երբեք չի փչանում։ Մեղրը միակ ուտելիքն է, որ հում վիճակում անփոփոխ է մնում՝ անկախ ժամանակից։ Պատրկերացնո՞ւմ եք, հնեաբանները 3300-ամյա մի եգիպտական դամբարանից մեղրով լի կարաս էին հայտանբերել և ի զարմանս իրենց, պարզել էին, որ միջի մեղրը ասես երեկ փեթակից հանված լինի։ Դարեր շարունակ մեղրը հանդիսանում էր հիմնական քաղցրավենիքը, իսկ դրա գնահատման առհավատչայն մենք տեսնում ենք ինչպես սուպերմարկետներում՝ գնապիտակի տեսքով, այլև եգիպտական որմնանկարներում և անտիկ չինական պոեմներում։