Մուսսոլինի կայնքում շատ կանայք են եղել, սակայն նրա առաջին սերը Ռաքել Գվիդին էր:
Մուսսոլինի առաջին անգամ լուրջ սիրահարվել է 1909 թվականի: Նրա սիրտը գերել էր իր նախկին աշակերտուհին ' Ռաքել Գվիդին:
Սակայն նա արդեն որոշել էր, որ իր կյանքը նվիրելու է քաղաքականությանը, իսկ ընտանիքը կխանգարեր, բայց մյուս կողմից Ռաքելից ևս չեր կարող հրաժարվել:
Նա Ռաքելին առաջարկում է ապրել քաղաքացիական ամուսնությամբ' առանց օրինականացնելու հարաբերությունները: Ռաքելի ծնողները, իհարկե, չէին համաձայնի, եթե անգամ հաշվի չառնենք Ռաքելի կարծիքը:
Մուսսոլինի այն մարդկացից չէր, որ իր ուզածին չհասներ: Նա կազմակերպում է փոքրիկ, բայց բավականին դրամատիկ ներկայացում. մտնում է Ռաքելի հոր տուն իր հետ ունենալով լիցքավորված ատրճանակ և ասում, որ եթե չհամաձայնեն Ռաքելին իրեն տալ, ինքը նախ Ռաքելին, ապա իրեն տեղում կսպանի: Ռաքելի հայրը ստիպված համաձայնում է և Մուսսոլինի առանց ամուսնանալում Ռաքելին տանում հայրական տնից:
Մի որոշ ժամանակ նրանք ապրում էին միասին, սակայն ոչ որպես օրինական ամուսիններ: Միայն տարիներ հետո նրանք իրենց հարաբերությունները օրինականացրին: