ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր հստակ հասակցրել է, որ Հայաստանը չպետք է ակնկալի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում Վիլնյուսում՝ միաժամանակ բաց պահելով ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության պատուհանը:
Այս հայտարարության ֆոնին՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները՝ Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մասին, ծիծաղելի են: Մեր իշխանություններից ակնկալվում է՝ հստակ առաջարկներ ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության նոր ձեւաչափի մասին:
Այս թեմայով իշխանությունը լռում է, որովհետեւ զուրկ է կրեատիվ ռեսուրսից: