Հիասթափված եմ, շա՛տ...Ինչի նման է, ինձ թվում է ՀՀ նախագահի թեկնածուների ցանկը անկատար է: ՙՙԷպոսագետ-խորովածագետ՚՚ կա, նստացույցավոր կա, թեկնածուի ՙՙմշտական տոմս՚՚ ունեցող ունենք, մեկի փոխարեն երկու նախկին արտգործնախարար, նախկին վարչապետ...Սակայն այս ծաղկաբույլը անկատար է, պակասում է պառկելու եւ թքախառը գոռալու Մեծն մասնագետը՝ Վարդգես Գասպարին:
Պատկերացնում? եք, ինչ ամբողջական պատկեր կունենայինք... Ռուսերեն ասած ՙՙատպադ՚...
Ընտրվելու դեպքում Նախագահ Վարդգես Գասպարին (հնչում է չէ?), համաժողովներին, բանակցություններին չհամաձայնվելու կամ դժգոհելու դեպքում անմիջապես կպառկեր, բոլորին ՝ նույնիսկ Պուտինին, շոկի մեջ կգցեր...
Կամ կգոռար՝ Ալիեւ սրիկա՛, Ալիեւ տակա՛նք ու ...Ալիեւը վախից, ամոթից ու զարմանքից անմիջապես Արցախը կտար մեզ...