Որոշել էի մի խնդրի այլևս չանդրադառնալ, սակայն կարդացի ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հայտարարությունը և ինձ զսպել չկարողացա... Սարհատին չեմ ճանաչում, չգիտեմ ով է, բայց հասկացա, որ սկզբունքային անձնավորություն է... Նրա բազմաթիվ փաստարկումների կողքին մի բան ավելացնեմ. ոմն X-ը, որը ղեկավարում է, որպես ժառանգություն, մշակույթի մի կարևորագույն օջախ, մի արվեստային կոչվող երևույթ՝ասենք y, իբրև պաշտոնատար անձ, ներկայացնում է ինչ-որ մրցանակաբաշխության: Ըստ էության, դառնում է յուրատեսակ շահերի պաշտպան, գրեթե համահեղինակ: Հետո, x-ը օգտագործելով իր իշխանամտական կեցվածքը, բոլոր իշխանություններին ծառայելու սովոր վարքագիծը, դառնում է այդ մրցանակաբաշխության հանձնախմբի անդամ, որի նախագահն էլ y-ի եղբայր z-ն է... Ու y-ին, որը իրավունք չուներ մասնակցելու մրցանակաբաշխությանը, քանի որ Կանոնադրությունն արգելում է, դարձնում է մրցանակակիր՝ բնականաբար z-ի հետ քվեարկելով y-ի օգտին... Դրանից հետո էլ այս ամբողջ անազնիվ խաղի դեմ հանդես եկողին x-ը թերթերից մեկում անվանում է ոչ ադեկվատ անձնավորություն, նախանձ՝ ձեռքի հետ էլ ակնարկելով, թե՝ իրեն ու z-ին հղված անբարոյական բնութագիրը վերաբերում է նաև երկրի նախագահին: Այսինքն, գործ է կամենում սարքել... Ինչպես սարքում էին ստալինյան մատնիչները:
Առակս զի՞նչ ցուցանե:
Առակս ցուցանե զայն, որ Սարհատ Պետրոսյանն իրավացի է...