Ամեն ինչ լավ է ու ավելի լավ է լինելու իմ ճանաչած հրաշալի երիտասարդության շնորհիվ...
Տառապանքը մարդուն զորավոր է դարձնում ու սովորեցնում գնահատել իրական արժեքները, ապրել երջանկության կարճատև զգացողությունը հենց հիմա, այս վայրկյանին: Իմ Վարդանները շատ են, ու բոլորն էլ լավն են ու հուսալի: Իմ եղբայր Վարդանը ասում էր. «Ամենածանր բանը մարդկային կորուստն է: 18 տարեկան տղան ձեռքերիս մեջ զոհվում է, ասում է' ապրել եմ ուզում, ես չեմ կարողանում փրկել, իսկ դուք նեղվում եք՝ սա այս ասաց, նա՝ այն: Թեթև ապրեք էլի»: ՈՒ դա ինձ համար դարձավ բանաձև: Եղբայրս իր կյանքով սովորեցրեց ինձ ապրել, գնահատել մարդկանց, արտահայտել զգացմունքներս, ցույց տալ իմ սիրելիներին իմ սերը, որովհետև վաղը կարող է ուշ լինի: Իսկ այսօր հատկապես ուզում եմ ասել, թե դուք՝ բոլորդ, ինչքան թանկ եք ինձ համար: Ամեն մեկդ յուրովի եք ինձ ուժեղացնում, ձեր կողքին ես վերադարձնում եմ իմ սերնդի կորցրած երիտասարդությունը:
Դուշման Վարդան (Վարդան Ստեփանյան) ՖԲ էջից