ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը գրառում է կատարել ՝ Ոստիկանության գործողությունների մասին․
«Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ դաժանությամբ, անաարժանապատվությունը նսեմացնող, ատելության ու վիրավորանքի խոսքով ուղեկցվող անհամաչափ գործողությունները ցույց են տալիս, որ մեր երկիրն արդեն դարձել է ոստիկպետություն։
Չեն գործում ոչ միայն օրենքն ու օրինականությունը, այլև բարոյական, ազգային, մարդկային նորմերն ու արժեքները։
Իշխանությունը պահելու համար մի շարք երկրներ գնացել և փորձում են գնալ այդ ճանապարհով, բայց այսօր՝ այժմյան աշխարհում, նման պետություների ռեժիմները դատապարտված են կործանման։ Ի վերջո դա խնդիր է առաջացնելու թե՛ պետության ներսում և թե՛ արտաքին աշխարհի հետ։
Նախօրեին Սարդարապատի հուշահամալիրի մոտ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր հայրերի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացրած գործողություններն աննախադեպ էին: Դա հետևանքն է այն ճանապարհի, որով ընթանում է այս իշխանությունը, ինչը չի կարող չապականել նաև ոստիկանական համակարգը:
Այդ խայտառակ միջադեպի համար Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անձամբ պաշտոնապես ներողություն խնդրել Վեհափառից և եկեղեցուց»: