Եթե չլիներ ՀՀ այս ապիկար ղեկավարությունը, ապա մենք Արցախի հարցը լուծելու հասարակ ճանապարհ ունենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հրաշալի հանրահավաք էր Ստեփանակերտում։ Եթե չլիներ ՀՀ այս ապիկար ղեկավարությունը, ապա մենք Արցախի հարցը լուծելու հասարակ ճանապարհ ունենք։
Նշենք, որ դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք անցկացվեց' Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու պահանջով, որը փակ է արդեն 2 շաբաթ: Արցախը հայտնվելով լիակատար շրջափակման մեջ' կանգնած է հումանիտար աղետի շեմին»: