Մեր թշնամիները իրենք իրենց կդավաճանեին, եթե բազմիցս չապացուցեին, որ նոյեմբերի 9-ով չի ավարտվել, այլ սկսվել է ցեղասպանության նոր դարաշրջանը, որն ուղեկցվելու է ոչ միայն պատերազմի շանտաժով, զինված հարձակումներով, այլև փափուկ քաղաքականությամբ տարածքներն ու տնտեսությունը յուրացնելով: Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավաբան, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը.

«Բավ է սին դատողություններ անենք, թե իրականում ով դադարեցրեց այս կամ այն ռազմական ներխուժումը: Վերջին հաշվով, եթե կա մի արտաքին ուժ, ով ի զորու է դադարեցնել, ապա նույնպես կարող էր նաև նախապես կանխել: Ապավինենք մեր սեփական ուժերին և վարենք խելամիտ, ոչ թե խելացնոր արտաքին քաղաքականություն:

Խոնարհումս ազատագրական պայքարի բոլոր նահատակներին, համբերություն, ուժ ու կորով իրենց ծնողներին ու մերձավորներին, նոյեմբերի 9-ը պատմության մեջ չի մնալու, որպես ամոթի ու պարտության օր, այո՝ «Տաճարը հաղթելու է փողոցին» ...»: