Փաստաբան Տրգրան Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
Դեռևս 2021 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, օգտագործելով <կալանավորող> դատավորների ինստիտուտը, կալանավորել է գնդապետ Արշակ Հակոբյանին: Իհարկե, նիկոլական իշխանությանը վայել ձևով, այդ ամենը լայնորեն լուսաբանվեց իշխանական մամուլում: Բավական է նշել, որ Ա. Հակոբյանին կալանավորող և կալանքի ժամկետը երկարացնող դատավորներն են Արմեն Շիրոյանը, Կարեն Բիշարյանը, Արմեն Դանիելյանը և Տիգրան Սիմոնյանը, և անաչառ դիտորդի համար ամենինչ միանգամից պարզ կլինի: Իսկ մեղադրում են Ա.Հակոբյանին կեղծ հայտարարագիր ներկայացնելու և փողերի լվացման մեջ: Էդ <փողերի լվացումն> էլ կպցրել են, որ հնչեղ լինի, դե ոնց կլինի Վովայի Արշակին մի ինչ որ հայտարարագրի համար բռնեն: Հայտարարագրերի մասով կարող եմ միայն մի բան ասել, որ հայրական տունը (կառուցված 1945 թվականին), հոր մահից հետո երկու եղբայրները որոշել են որ կմնա Արշակի եղբորը: Ժառանգությամբ ստացած տան մասին հայտարարագրում չնշելը չի կարող ունենալ որևէ քրեական նպատակ, հասկացող մարդու համար դա պարզապես ծիծաղելի է: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ապա չեք հավատա, խոսքը գնում է ավտոմեքենա գնելու մասին, որը Արշակ Հակոբյանը գնել է, ուշադիր, բանկային վարկով, որի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը հենց առաջին օրը ներկայացրել եմ քննիչին: Այդ փաթեթը տեսնելուց հետո առաջացավ թեթև խուճապ, սակայն երկրի գլխավոր հակակոռուպցիոները միևնույն է պահանջեց ձերբակալել Արշակին: Սա հին ձեռագիր է, որը իր լայն տարածումը գտավ նիկոլականների օրոք՝ կալանավորել մարդուն, հետո փնտրել հիմքեր: Առաջադրված մեղադրանքի շուրջ քննությունը ավարտվեց շատ արագ՝ մեղադրանքն ամբողջությամբ հերքված է: Հիմա, իրենց ապօրինությունը կոծկելու համար, հակակոռուպցիոն կոմիտեն մեկ այլ մարմնից վերցրել է Ա.Հակոբյանի վերաբերյալ քննված և կարճված քրեական գործը և ասած հին իրավաբանների՝ բզբզում են, մի բան գտնեն:
Հաշվի առնելով, որ դժբախտաբար շատ վաղուց ճանաչում եմ թե Սասուն Խաչատրյանին, թե եղբորը՝ սորոսական ԲԴԽ անդամ, իմ համակուրսեցի Դավիթ Խաչատուրյանին, հրապարակավ առաջարկում եմ հետևյալը՝
Սասուն, Արշակ Հակոբյանի վերաբերյալ պաշտպանության կողմի մոտ առկա բոլոր փաստաթղթերը տրամադրում ենք իմ ու քո կողմից փոխադարձ հարգված իրավաբանի և եթե այդ իրավաբանը հաստատի, որ փաստաթղթերում առկա է հիմնավոր կասկած, որ Արշակը կատարել է իրեն մեղսագրված արարքը, ապա ես կկատարեմ Արա Զոհրաբյանի վաղեմի երազանքը և կհրաժարվեմ փաստաբանի իմ արտոնագրից: Բայց եթե այդ իրավաբանը կհաստատի, որ հիմնավոր կասկած չկա, ապա դու պարտավոր ես ոչ միայն անհապաղ ազատ արձակել Արշակին, այլ անմիջապես հրաժարական տալ ու կյանքում էլ երբեք չզբաղվել իրավաբանությամբ:
Հ.Գ. Սասուն, որ իմ վրա կլյաուզա ես գրում փաստաբանների պալատին, խնդրում եմ ինքդ ստորագրի, ոչ թե տուր Մուշոն (Ս.Խաչատրյանի տեղակալ գեներալ Մ.Բաբայան) ստորագրի: Մուշոյի հետ հաց եմ կիսել, էդ տղուն վատ վիճակի մեջ մի գցի: