ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գառնիում Կոտայքի մարզպետի (ու «Քաղաքացիական պայմանագրի» այլ ներկայացուցիչների) կողմից իրենց մրցակից «Հանրապետություն» կուսակցության շտաբ ներխուժելու և հայհոյախառը քաշքշուկ կազմակերպելու դեպքով «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է պատրաստում:

Քաղաքական ուժերի, և, առավելևս, իշխանության մտքով անգամ չպետք է անցնի քաղաքական հարցերը բռնությամբ լուծելը: Գառնիի բռնությունն օգոստոսին Ազգային ժողովում ՔՊ-ի կազմակերպած բռնության անհետևանք մնալու պտուղներն են»: