Միայն մեկ օրում Հայաստանում COVID-19-ից ևս 43 մարդ է մահացել։ Այս իշխանությունները դիտավորյալ մարդկանց մահվան են տանում: Մեկ օրվա նոր գրանցված հիվանդությունների թիվը 1000 շրջանակներում է արդեն մի քանի օր շարունակ։ Անգամ բազմաթիվ ահազանգեր և հնչեցվող մտահոգությունները դիտավորյալ անարձագանք ու անհաղորդ են մնում: Պատվաստումներից բացի այլ բանի մասին չեն խոսում, ոչ մի կարանտինային միջոցառումներ չեն արվում վարակի տարածումը կանխելու համար: Ուսումնական հաստատություններն աշխատում են իրենց ռեժիմով, ոչ մի սահմանափակում չկա զանգվածային միջոցառումների համար, ավելին, երբեմն կառավարությունն է զանգվածային միջոցառումներ կազմակերպում։ Անգամ քաղաքացիական որևէ շարժում, ինքնապաշտպանական քայլ չի արվում։