Չկատարված խոստումները և ստերը ժողովրդի կողմից մոռացվեցին և կորան
2018թ-ից սկիզբ առած ստերի շքերթը կարծես լրիվ մոռացվեց մեր հասարակության կողմից:
Եթե մարդիկ հիշեն և մի պահ մտածեն,թե իրենց ինչեր էին խոստանում և ինչ ստացան այսօր գուցե նաև հասկանան,որ իրենց խաբեցին իշխանությունը զավթելու համար:
Ստերը այնքան շատ են,որ այստեղ մի գրելով չի հաջողվի ներկայացնել և այդ ժողովածուն եթե որևէ մեկը տպագրի կարող է սովետական հանրագիտարանին տա անցնի,բայց զարմանալին այն է,որ մարդիկ այլևս չեն էլ հիշում,թե ինչ ստերի և կեղծ տեղեկատվությունների զոհ են դարձել 2018թ սկսած:
Վտանգավորը հենց սա է,երբ հասարակությունը չի ունենում հիշողություն,այն այսօր փաստացի ջնջված է: