Այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։

Քաղաքական գործիչները սիրված երգչի մասին սոցիալական ցանցերում հրապարակումներ են արել:

«Հայկո ջան, լավ ու ջերմ ընկեր ջան, չպիտի սենց լիներ.... շուրջ բոլորդ դրական էներգիա էիր սփռում, միշտ պատրաստակամ, միշտ մարդկային.... ու միշտ դեպի վերև ձգտող.... գնացիր Վերեվ.... խաղաղությամբ ննջես....»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը
 
«Ընկերս՝ Հայկս, գնաց... Աստված թող հոգիդ լուսավորի, ուժեղ, տաղանդավոր, լավ տղա»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
 
«Մեծ ցավով տեղեկացա բոլորիս կողմից սիրված երգիչ, երգահան Հայկոյի մահվան մասին։
Ցավակցությունս եմ հայտնում նրա հարազատներին, ընկերներին, նրա երկրպագուներին։
Խաղաղությու ՛ն հոգուդ, սիրելի՛ Հայկո:
Ցավոք, քովիդը չի խնայում...
Խնդրում եմ, ևս մեկ անգամ զգոն լինենք և միասնական պայքարենք համավարակի դեմ:»,- գրել է Անահիտ Ավանեսյանը
 
 
«Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ քովիդի դեմ սակայն նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին և մեզ՝ տաղանդավոր Մարդ կորցրեցինք․․․»,- գրել է Արմեն Մուրադյանը