ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայաստանի անկախության մասին հռչակագրի մասով, որն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին։
«Մեր հայրենիքի ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելիս մի պահ հիշենք, թե ինչ դժվարությունների գնով 1990 թ. այս օրը ընդունեցինք Հայաստանի անկախության մասին հռչակագիրը՝ հռչակելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Հիմա առավել, քան երբևէ անկախ պետականության պահպանման ծանրագույն փորձության առջև ենք կանգնած, և պետք է գործադրենք բոլոր ջանքերը հանուն մեր Հայաստանի անկախության, անվտանգության, կյանքի իրավունքի պաշտպանության»,-գրել է նա: