Ամենայն հավանականությամբ, հենց սա է պատճառը, որ ռուսական կողմը կարծես շահագրգիռ չէր ականապատ տարածքների քարտեզների՝ Բաքվին փոխանցմամբ, և գործընթացը, դատելով առկա տեղեկատվությունից, ընթացել է բոլորովին այլ միջնորդի ջանքերով։ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ականապատ տարածքների քարտեզները ստանալու խնդիրը Բաքվի բռնապետի համար ունի չափազանց հեռագնա և կարևոր նշանակություն, ինչի պատճառով Հայաստանի պարտվողական վարչախմբի վրա կիրառվում էր հսկայական ճնշում։
Հնարավորին արագ ականազերծումը Բաքվին և նաև Անկարային պետք է ոչ թե Արցախից բռնազավթված տարածքներում զանգվածային բնակեցման գործընթաց սկսելու, այլ հաջորդ հնարավոր պատերազմին նախապատրաստվելու համար դրանցում ռազմականացված գոտիներ ձևավորելու նպատակով։
Նման ռազմականացված տարածքների ստեղծումը նպատակ է հետապնդելու հնարավորին արագացնելու և դյուրացնելու ոչ միայն Արցախի վերջնական բռնազավթումը, այլ «լավագույն հեռանկարում» նաև Հայաստանը մասնատելը։
Սրան զուգահեռ, ակնհայտ է, որ Ռուսաստանի շահերը պահանջում են Արցախում ոչ միայն հայկական հոծ բնակչության գոյություն, ինչն արդարացնում է ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը, այլ նաև այդ խաղաղապահների անվտանգության ապահովում, ինչը ենթադրում է ադրբեջանաթուրքական ուժերի արագ ծավալման հնարավորության բացառում։
Ամենայն հավանականությամբ, հենց սա է պատճառը, որ ռուսական կողմը կարծես շահագրգիռ չէր ականապատ տարածքների քարտեզների՝ Բաքվին փոխանցմամբ, և գործընթացը, դատելով առկա տեղեկատվությունից, ընթացել է բոլորովին այլ միջնորդի ջանքերով»։