Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու փաստի առնչությամբ. այս մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթերի պաշտոնական էջը:

«Լարվածությունը Հայաստանի սահմանին խիստ մտահոգության առարկա է: Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Անհրաժեշտ է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կվտանգի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: