Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութին' գրելով. «Ես գիտեի, որ մեր տղերքին ծեծել են, վրաններն են մտել, հույս ունեի, որ չեն նկարել...»։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ' սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված' հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում: