ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ ուղղված խոսակցություններին ու գրել, որ «Նամազի ռեպետիցիան սկսված է».
«Երեկ սորոսական խունտայի մի սեգմենտ թռել էր մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմքին։ Թուրքի նովրուզին պորտապար պարող սեգմենտը նույն ինքնամատույց թռիչքով թռավ նաև Մարուքյան Էդմոնի դեմքին, երբ վերջինս ընդամենը կարծիք հայտնեց, որ մարդասպան Ալիևը իրենց հաղթական պառադին մեր ռազմագերիներին կհանի քայլերթի։
Արման Թաթոյանի պաշտոնավարումը մեկ տարուց ավարտվելու է և սորոսական խունտան, դատելով խունտայի տարբեր անդամների ճանկռտոցներից, որոշել է թրքահպատակ մեկին, ովքեր երկար տարիներ եվրոպական տարբեր երկրների՝ այսպես կոչված «խաղաղության ճամբարներում» մի պալատկայի մեջ ապրել են ազերիների հետ, կարգել օմբուդսմեն։
Ադրբեջանի նախկին օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան համարում էր, որ Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պիտի լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար։
Մեր երկրում միջազգային հանրությանը թուրքերի հաննիբալիզմի մասին հետևողականորեն փաստեր ներկայացնող քիչ գործիչներից մեկի՝ Արման Թաթոյանի դեմքին իշխանությունները պարբերաբար սորոսական «սկվազնյակ» են բաց թողնում։
Ի դեպ, Թաթոյանի գործունեությունից դժգոհ է մեկ էլ Ադրբեջանը և եվրոպական բոլոր կառույցները թուրքերը լցրել են Թաթոյանի դեմ բողոքներով։
Թուրքը Շուշիի մայր տաճարի գմբեթը հանել է։ Ու հանել է մայիսի 9-ին ընդառաջ։
Եւ կա՞ մեկը, ով կասկածում է, որ Ղազանչեցոցը վերածվելու է մզկիթի։
Ավելին, ես գրեթե վստահ եմ, որ որոշ «խաղաղասերներ» իրենց տներում արդեն նամազի ռեպետիցիա են անում։
Ու հիմա ասում են՝ ապագա կա՛։
Իհարկե կա՛, բայց առանց ձեզ»։