ՀՀ պաշտպանության նախարարություն, Պաշտպանության բանակ, երբ եք վերջ տալու էս բարդակին, ինչու եք տղերքի անունները զոհվելուց և հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում և ինչքան թաքցված անուններ դեռ ունեք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեն Ղուլյանը:

«Երեկ Արցախի ՊԲ-ն զոհված ևս 193 զինծառայողների անուններ է հրապարակվել...

Ցուցակում Արցախի Մարտունու քաղաքի կամավորականների անուններ էլ կան, որոնց ես շատ լավ ճանաչում էի և տեղյակ եմ, որ նրանց մարմինները ճանաչելի էին' ԴՆԹ փարձաքննություն չի նշանակվել և նրանք անհայտ կորածների ցուցակներով չէին անցնում։ Այդ տղաներից մի քանիսը Մարտունու գերեզմանատանն են հուղարկավորվել, մյուսները' Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Ընդ որում, այդ ցուցակում ընդգրկված զոհվածներից մեկի հարազատներին Հարությունյան Արայիկը էս վերջերս "Մարտական Խաչ" շքանշան է հանձնել (լրատվակայքում կա ինֆոն)..
Ցուցակում հարազատիս անունն էլ կարդացի..Զոհվել է նոյեմբերի 3-ին (մարմինը ճանաչելի էր, ԴՆԹ թեստ չի հանձնվել) տեղափոխվել է Երևան և մի քանի օր անց հուղարկավորվել Եռաբլուրում։
ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia ,
Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцаха
երբ եք վերջ տալու էս բարդակին? Ինչու եք տղերքի անունները զոհվելուց և հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում և ինչքան թաքցված անուններ դեռ ունեք ?
Վերջը, սրա համար որևէ մեկը պատասխանատվության ենթարկվելու է, թե ոչ?
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»,- գրել է նա։