Երբ մենք դուրս ենք գալիս փողոց, ոչ թե միայն ինձ են խեթ հայացքով մեր հայրենակիցները նայում՝ և՛ ատելությամբ, և՛ զայրույթով, այլ՝ մենք բոլորս իրար: Այս մասին խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

«Մենք դադարել ենք իրար վստահելուց, բոլորը բոլորին են համարում թշնամի։ Կեղծ է, երբ մենք ասում ենք, որ թուրքն է մեր թշնամին, դա կեղծ օրակարգ է: Այն, որ թուրքն է թշնամին, ադրբեջանցին է թշնամին, երեկ վարչապետը հանգամանալից խոսեց այդ մասին: Բոլորը բոլորին թշնամի են համարում, բոլորը բոլորին դավաճան են անվանում»,-ասաց նա:

Հայրապետյանը նշեց, որ «դավաճան» բառն իր համար միշտ եղել է դժվար բառ, դժվարամարս մեղադրանք, բայց այսօր այն մոդայիկ է դարձել. «Մենք չենք գիտակցում, թե ինչ ենք անում, ինչ ենք խոսում: Չկա վստահություն, մենք դա պետք է վերականգնենք»: